Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ եռակողմ բանակցությունները

Աբու Դաբիում մեկնարկել են Կիևի, Վաշինգտոնի և Մոսկվայի թիմերի բանակցությունները: Հանդիպումն աշխատանքային մակարդակի է և կտևի մինչև վաղը:Դրան ընդառաջ Ուկրաինայի պատվիրակությունն առանձին հանդիպում է անցկացրել Եվրամիության և ԱՄՆ-ի թիմերի հետ։ Այս բանակցություններին եվրոպական կողմից մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Ըստ ուկրաինական պատվիրակության՝ կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները և համակարգել քայլերը՝ բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ։

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում