Ռուսաստանը հույս ունի, որ ամերիկյան վարչակազմը վճռականություն կունենա շարունակելու երկխոսությունը Ուկրաինայի համատեքստում անվտանգության երաշխիքների շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում:
Նա հավելել է, որ Մոսկվան պատրանքներ չունի Վաշինգտոնի քայլերի վերաբերյալ, բայց արձանագրում է, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը պատրաստ է երկխոսության՝ ի տարբերություն նախորդ դեմոկրատական վարչակազմի:
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկով և Ռուսաստանի համաձայնությամբ Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության պարամետրերն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:










