Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի բարձրացման և հանրային ծառայությունների ու կրթության վատ որակի դեմ նոր գործադուլներ և ցույցեր են կազմակերպվել:
Գործադուլի է դուրս եկել տարրական դպրոցների ուսուցիչների 17 տոկոսը: Ըստ հաշվարկների՝ ամբողջ երկրում կազմակերպված ակցիաներին կարող է մասնակցել ավելի քան կես միլիոն մարդ:
Շուրջ 70 000 իրավապահ է տեղակայվել նախորդ ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ու բռնությունների կրկնությունից խուսափելու համար:










