ՆՆարե Ոսկանյան

Հայկական խխունջները կարտահանվեն Եվրոպա

Հայկական խխունջները կարտահանվեն Եվրոպա

Հայաստանի Սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն կարող է խխունջներ մատակարարել Եվրոպա:

«Առաջին քայլն արվել է: ԵՄ-ն ճանապարհ բացեց, որպեսզի Հայաստանը խխունջներ արտահանի ԵՄ: Արտադրողներ կան»,- գրել է Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում:

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գործում է խխունջների ֆերմա: Ներկայումս ֆերմայում կա մոտ 15 հազար խեցեմորթ: Ֆերմեր Վահե Ամիրխանյանը պնդում է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, առաջին խմբաքանակը`  մոտ 10 տոննա դելիկատես, կառաջարկվի տեղացի գուրմաններին:

Եվրոպայում խեցեմորթների անսահմանափակ պահանջարկ կա, գները նույնպես գրավիչ են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում