Հայկական ապրանքների սահմանափակումների հարցով ԵՏՀ նիստը հետաձգվել է Հայաստանի նախաձեռնությամբ. Պապոյան

Հայկական ապրանքների սահմանափակումների հարցով ԵՏՀ նիստը հետաձգվել է Հայաստանի նախաձեռնությամբ. Պապոյան

Հայաստանի նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստը: Լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը՝ առանց մանրամասնելու, թե որն է պատճառը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը պաշտոնապես դիմել էր ԵՏՀ՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները առևտրային խոչընդոտ ճանաչելու համար:

Անդրադառնալով ԵԱՏՄ կոլեգիայի հնարավոր որոշմանը՝ Պապոյանն ասել է՝ նման հարցերից է կախված՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։

«Այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, եթե անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրանցում, ապա նրանք պետք է սպասեն իրենց հերթին»,- հավելել է նախարարը:

Լրագրողները հետաքրքրվել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների անունից հրապարակված զեկույցով: Պապոյանը նախ վստահեցրել է, որ այդ զեկույցը պատրաստվել է Հայաստանում, ապա մոնիտորների արտահանման օրինակով բացատրել, որ այն հիմնված է սխալ հաշվարկների վրա:

«Իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է տարվել պատվիրատուների նկատմամբ»,- հայտարարել է նախարարը։

Խոսելով դեկտեմբերին նախատեսվող՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության շուրջ քննարկմանը՝ նշել է.

«Ես չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց չեմ կարող առաջնորդվել խելագարության կանխավարկածով։ Այդպիսի բան անելը հակաիրավական է։ Նման բան աշխարհում գոյություն չունի: Կլինի թեժ քննարկում, որի ընթացքում կողմերը պետք է պայմանավորվածությունների հասնեն»,- ասել է Պապոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում