Շաքարի շուկայում այս պահին իրականացվում է ոլորտի ամբողջական ուսումնասիրություն, կան դրական փոփոխություններ: Այդ մասին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի շրջանակում ասաց թեկնածու Շուշան Սարգսյանը՝ անդրադառնալով շաքարի շուկայում առկա իրավիճակին:
Այս համատեքստում նա հայտարարեց՝ շաքարի շուկայում մենաշնորհի կարգավորումներ չկան:
«Այս շուկայում տնտեսվարող սուբյեկտների թվաքանակը մեծացել է, սակայն դեռևս չեմ կարող փաստել, որ մրցակցային իրավիճակն էապես բարելավվել է, որովհետև չեմ ծանոթացել ուսումնասիրության արդյունքներին՝ այս տարիների դինամիկայով: Բայց թվաքանակի առումով կարող եմ նշել, որ ներմուծողների թիվն ավելացել է»,-ասաց նա:
Շուշան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կարագի իրացման ոլորտում, նախնական ուսումնասիրությունների համաձայն, կա կենտրոնացվածության փոփոխություն:










