Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարն ընդունել է Սաուդյան Արաբիայի արքայազնին

Զարգացումը չի կարող սպասել մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի. ֆինանսների նախարարն ընդունել է Սաուդյան Արաբիայի արքայազնին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) և Արքայազն Թալալի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել արքայազնին՝ Արքայազն Թալալի միջազգային մրցանակի (Prince Talal Prize) շրջանակում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և համագործակցության հնարավորությունների դիտարկման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության զարգացման, նորարարական և բաց կրթական ծրագրերի խթանման, ինչպես նաև միկրոֆինանսավորման և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության հնարավորությունները։

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերն ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության բարելավման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդկային կապիտալի զարգացմանը, տնտեսական ներառականության ապահովմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է այն գաղափարը, որ զարգացումն ու խաղաղությունը փոխկապակցված են, իսկ մարդկանց մեջ ներդրումներն ու միջազգային համագործակցությունը կարող են նպաստել տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։

Այս համատեքստում ընդգծվել է հետևյալ ուղերձը. «Զարգացումը չի կարող սպասել, մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի: Համագործակցության և մարդկանց մեջ ներդրումներ անելու միջոցով մենք կարող ենք պայմաններ ստեղծել տևական խաղաղության համար: Մեր հանգամանքները կարող են փոխվել, սակայն մեր պատասխանատվությունը չի փոխվում»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում