ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի շքամուտքի երրորդ հարկից երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։

Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում