Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում ՔՊ-ն՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 35,2%-ը․ Խուդաթյան

Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում

ԼԼուսինե Մուրադյան

Մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր. Փաշինյան

Մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր. Փաշինյան

Պատերազմի քառագլուխ կուսակցությունը, ինչպես պայմանավորվել ենք, ինչպես խոստացել եմ, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի, քրեական օլիգարխիան և մաֆիան ՀՀ-ից պետք է արմատախիլ արվեն, և օգոստոսի 25-ի ՏԻՄ ընտրություններով այս չափով և այսքանով խնդիրը լուծված է: Բայց, ինչպես նախկինում առիթ եմ ունեցել ասելու, երբ մի խնդիր լուծում ես, ի հայտ է գալիս 2-3 նոր խնդիր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր ծագած խնդիրներին:

«Մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր:

Առաջինը՝ ինչպես անել, որպեսզի ընտրությունների արդյունքների թվերն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն:

Երկրորդը՝ ինչպես անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ:

Երրորդ խնդիրը՝ ինչպես անել, որ ՀՀ-ում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների ու քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն:

Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ընտրված թեկնածուներին և ավագանու անդամներին՝ մաղթելով հաջողություն։ Նա նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ հերթական անգամ ազատ կամարտահայտման իրենց իրավունքն իրացնելու համար։

«Եթե որևէ տեղ եղել է ազատ կամարտահայտման խոչընդոտ, դրա հետ կապված իմ կարծիքն ասել եմ, դիրքորոշումները հայտնել են:

Բոլոր այն նամակները՝ մի քանիսը, ոչ մեծ թվով, որոնք ստացել եմ, համապատասխան ընթացք ստացել են, և, իհարկե, դրանց կապակցությամբ կլինեմ հետևողական շարունակաբար մինչև տրամաբանական հանգուցալուծումը, որը հետևյալն է՝ ճշմարտության պարզում և պարզաբանում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում