Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական ընկերություններն արդեն այս ամիս կարող են դիզվառելիքի լրացուցիչ պաշարներ արտահանել ԱՄՆ և համաշխարհային շուկաներ։
«Ավելի վաղ հայտարարված դիզվառելիքի արտահանման արգելքը մեղմացվել է, ինչը ընկերություններին թույլ է տալիս արդեն հոկտեմբերին արտահանել 500 000 տոննա վառելիք»,- մանրամասնել է պաշտոնյան։ Նա հավատացրել է, որ արտահանման այս ծավալը հաշվարկել են՝ հաշվի առնելով ներքին շուկայի պահանջարկը:
Նովակը տեղեկացրել է, որ Ռուսաստանը դիզելային վառելիքով բեռնված առաջին երեք լցանավն արդեն ուղարկել է Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ։
Օրերս ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը Պուտինը հայտնել էր, որ ռուսական կողմն արդեն պատրաստվում է դիզվառելիքի մատակարարումներին, հատկացրել են մի քանի նավթատար:
«Առաջին լցանավը, որը կմեկնի առաջիկա օրերին, բեռնված է 40 հազար տոննա բեռով: Դիզվառելիքից բացի կարող էինք նաև պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա, ընդ որում՝ մեծ քանակությամբ»,- դիմել էր Պուտինը Սպիտակ տան ներկայացուցչին:










