ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

«Բազմաթիվ վտանգված տեսակներ մեր հրատապ օգնության կարիքն ունեն»․ Համբարձում Մաթևոսյան

«Բազմաթիվ վտանգված տեսակներ մեր հրատապ օգնության կարիքն ունեն»․ Համբարձում Մաթևոսյան

«Չնայած ունենք տարբեր տեսանկյուններ, մենք պատասխանատվություն ունենք, այն է՝ պաշտպանել բնությունը հաջորդ սերունդների համար»,- այս մասին Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի ընտրված նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Մաթևոսյանն ընդգծեց, որ բազմակողմ բանակցությունների ոգին ենթադրում է փոխադարձ հարգանք, բաց երկխոսություն և լսելու պատրաստակամություն։ Նրա համոզմամբ՝ հենց դա է հնարավորություն տալիս հաղթահարել տարակարծություններն ու արդյունավետ առաջընթաց արձանագրել կենսաբազմազանության պահպանության գործում։

Անդրադառնալով նախագահող երկրի առաքելությանը՝ նախարարը նշեց, որ Հայաստանն իր գործընկերների հետ մշակել է նախաձեռնություններ, որոնք նպատակները վերածում են պրակտիկ գործողությունների։ Դրանք վերաբերում են կենսաբազմազանության մշտադիտարկմանը, լեռնային քաղցրահամ ջրերի էկոհամակարգերին և պահպանության ծրագրերի։ Ըստ նրա՝ խոսքը ոչ թե նոր հանձնառությունների, այլ արդեն ստանձնած պարտավորությունների իրագործման մասին է։

Համբարձում Մաթևոսյանը հայտարարեց նաև Կոլումբիայի հետ համատեղ Վտանգված տեսակների վերականգնման դաշինքի մեկնարկի մասին։ Նախաձեռնության շրջանակում 17 հիմնադիր պետությունների կառավարություններ իրենց ջանքերն են միավորելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի չորրորդ թիրախի ներքո՝ հրատապ օգնություն ցուցաբերելով վտանգված տեսակներին։

Ելույթի ավարտին նախարարը ՀՀ կառավարության անունից ներկաներին հրավիրեց հայկական տաղավար և երեկոյան նախատեսված մշակութային ընդունելությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում