ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը․ ԿԳՄՍ նախարար

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը․ ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես նշված է․

«Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ։

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և ընդգծելու դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը։

Հայաստանում տարեցտարի ընդլայնվում են այս օրվան նվիրված նախաձեռնությունները՝ ներգրավելով նոր համայնքների, մշակութային և կրթական հաստատությունների։ Կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական ավանդույթների, գիտելիքների և հմտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը։

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման, ավանդական արհեստների խթանման և բնության ու բնական ռեսուրսների պահպանության գործում։ Այն կարող է նաև նպաստել մեր հանրային և տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր գաղափարներ, խթանելով զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերության զարգացումը։

Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Շարունակական ծրագրերի իրականացումը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, հանրության ներգրավվածությանը և մշակութային արժեքների փոխանցմանը սերունդներին։

Ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու փոխանցման գործում»,-նշված է ուղերձում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում