Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի Սեյմի նախագահը կարևորել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընդլայնումը

Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի Սեյմի նախագահը  կարևորել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընդլայնումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը՝ երկկողմ կապերի հետագա զարգացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում