Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ հիշեցում

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ հիշեցում

Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 6.00-ից մինչև 23.00-ն, ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյան փողոց, • Երևանյան փողոց, • Իսակովի պողոտա, • Հաղթանակի կամուրջ, • Արգիշտիի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Իտալիայի փողոց, • Խորենացու փողոց, • Վազգեն Սարգսյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Նալբանդյան փողոց, • Թումանյան փողոց, • Աբովյան փողոց, • Արամի փողոց, • Պուշկինի փողոց, • Տերյան փողոց, • Բեյրութի փողոց, • Աթենքի փողոց, • Բրազիլիայի հրապարակ, • Ծիծեռնակաբերդի խճուղի, • Մաշտոցի պողոտա, • Պարոնյան փողոց, • Պռոշյան փողոց, • Բաղրամյան պողոտա, • Ֆրանսիայի հրապարակ, • Սայաթ-Նովայի պողոտա։

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 6․00-ից մինչև 20․00-ն, ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Աբովյան փողոց, • Պուշկինի փողոց, • Արամի փողոց, • Տերյան փողոց, • Թումանյան փողոց, • Նալբանդյան փողոց, • Հանրապետության հրապարակ, • Վազգեն Սարգսյան փողոց, • Խորենացու փողոց, • Բեյրութի փողոց, • Գրիգոր Լուսավորչի փողոց, • Արգիշտիի փողոց, • Մաշտոցի պողոտա, • Ոսկերիչների փողոց, • Հաղթանակի կամուրջ, • Աթենքի փողոց, • Իսակովի պողոտա, • Երևանյան փողոց, • Գեներալ Ի․ Գասպարյան փողոց։

«Հարգելի՛ քաղաքացիներ, COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։

Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել, հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում