Անշարժ գույքի գրավի պայմանագրերը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարի

Անշարժ գույքի գրավի պայմանագրերը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարի

Այսօր կայացավ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին գնահատման ոլորտի զարգացման ծրագրում ուսումնամեթոդական ապահովման բարելավման և մասնագիտական գործունեության թվայնացման ուղղությունների ներառման հարցերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված իրավակարգավորումները, որոնց համաձայն՝ հնարավորություն է տրվում առանց նոտարական վավերացման էլեկտրոնային եղանակով կնքել անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրեր՝ բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցությամբ։

Կոմիտեից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ անդրադառնալով օրակարգային հարցերին, ոլորտային գործընթացների կատարելագործման հնարավորություններին և օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում