Իսրայելը մտադիր չէ վերսկսել Իրանի դեմ ռազմական հարվածները մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ վերսկսել Իրանի դեմ ռազմական հարվածները մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները. Նեթանյահու

Իսրայելի ղեկավարությունը չի ծրագրում վերսկսել ռազմական արշավն Իրանի դեմ մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանի ընտրությունը՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս մասին գրում է The Times of Israel-ը։

«Իմ կարծիքով՝ սա մեզ համար նպատակահարմար չէ»,- ասել է նա «Կեշետ 12» հեռուստաալիքի այն հաղորդումից հետո, որում նշվել է, թե Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները մինչև Իսրայելի խորհրդարանի ընտրությունն ու նոյեմբերի 3-ին նախատեսված ԱՄՆ միջանկյալ ընտրությունը։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իրազեկ ամերիկացի և իսրայելցի ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ Նեթանյահուն և Թրամփն անցյալ շաբաթ Իսրայելի և ԱՄՆ ընտրություններին ընդառաջ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի դեմ նոր լայնածավալ գործողություն սկսելու հնարավորությունը։ Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ զրույցի ընթացքում Նեթանյահուն մտահոգություն է հայտնել իսրայելական հետախուզության տվյալների վերաբերյալ, որոնք վկայում են այն մասին, որ Իրանը տագնապալի քայլեր է ձեռնարկում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ:

Axios-ը պարզաբանել է, որ հնարավոր հարվածի մասին Թրամփի հետ Իսրայելի առաջնորդի զրույցը տեղի է ունեցել նախքան ԱՄՆ նախագահը հայտարարությունը, որ մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Իրանին չեն հարվածի:

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են մնալ մարտական պատրաստության վիճակում, եթե Թրամփը որոշի փոխել իր որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում