Նոր Արեշում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակած փայտ և կենցաղային իրեր

Նոր Արեշում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակած փայտ և կենցաղային իրեր

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել է կրակի տարածումը․ հրդեհը մեկուսացվել է և ամբողջությամբ մարվել։

Այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր և Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում՝ կենցաղային իրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում