Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրը Թուրքմենբաշիում սկսել է հեծանվային զբոսանքով։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։
Վարչապետը նաև ևս մեկ տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ»։










