Կոլեգիայի հանդիսավոր նիստում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Կոլեգիայի հանդիսավոր նիստում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա կապակցությամբ այսօր հրավիրված Կոլեգիայի հանդիսավոր նիստում Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ իր հրամանով տեղակալների միջև կատարվել է համակարգման ոլորտների աշխատանքային բաժանում։ Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն այսուհետ համակարգելու է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների աշխատանքները: Իսկ Վաղինակ Մարտիրոսյանը համակարգելու է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործունեությունը։

Ըստ Արթուր Պողոսյանի՝ այս փոփոխություններով զգալիորեն կբարելավվեն վերահսկողական մեխանիզմները և կբարձրացվի քննության արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում