Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին։ Քննարկվել են նաև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Ընդգծվել է փոխադարձ այցերի և բարձր մակարդակի շփումների շարունակականությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորհրդարանական համագործակցության առավել խորացման կարևոր բաղադրիչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում