Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Շատ ուրախ ենք, որ միասին կարողացանք շրջել 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավիավթարի հետ կապված էջը, որը մեզ համար ընդհանուր ողբերգություն դարձավ և խլեց Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիների կյանքը», - ասել է Կալուգինը։ Նրա խոսքով՝ դա հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վստահելի երկխոսության:

Պաշտոնյան նաև շեշտել է՝ Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին, սակայն պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել աջակցություն խաղաղության հասնելու համար:

«Միշտ պատրաստ ենք բարեկամաբար արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքին՝ աջակցություն ցուցաբերելու Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության և բարեկեցության հասնելու համար», - ասել է Կալուգինը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում