Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը

Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի բացառել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան գործունեության կասեցումը։

«Մենք այնտեղ ունենք դեսպանատուն, և մենք կորոշենք՝ անվտանգ է նրանց համար այնտեղ գտնվելը, թե ոչ»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով օտարերկրյա դիվանագետներին ուղղված՝ Ռուսաստանի նախազգուշացումներն Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատանքը շարունակելու վտանգների մասին։

«Նրանք ամիսներ շարունակ ասում են դա, ամիսներ շարունակ զգուշացնում են դիվանագետներին հեռանալ: Չեմ կարծում, որ որևէ մեկի համար զարմանալի է, որ Կիևը ենթարկվում է հարվածների։ Կարծում եմ, բոլորը դա լավ են հասկանում»,- հայտարարել է Ռուբիոն։

Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ եթե առաջանա սպառնալիք, որը կպահանջի դիվանագիտական ​​​​առաքելության կարգավիճակի փոփոխություն, ապա դա կանեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում