Վարչապետը ներկա է եղել «Ակբա բանկի» նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել «Ակբա բանկի» նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Ակբա բանկի» նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։

Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել՝ ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։

Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։

Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում