Աշխարհում էներգետիկ ոլորտի խնդիրների ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում արգելել դիզելային վառելիքի արտահանումը՝ թեև նախկինում ամերիկյան կողմը դիտարկում էր նման հնարավորությունը։
Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շուտով համալրել ամերիկյան ռազմավարական պաշարները, այդ թվում՝ վենեսուելական նավթի հաշվին: Թրամփը նաև բարձր է գնահատել ռազմավարական պաշարներից մինչև 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք հանելու՝ Եվրոպական երկրների որոշումը, որի նպատակն է խոչընդոտել նավթամթերքի գների բարձացումը:
Ֆրանսիայի նախագահն էլ հայտնել է, որ նման համաձայնության են եկել Յոթի խմբի շրջանակում և առաջիկայում կմեկնարկեն համապատասխան գործընթացները: Էմանուել Մակրոնը հավելել է՝ նաև ջանքեր են գործադրում՝ ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունը և համաշխարհային նավագնացության ազատությունը: Նա ընդգծել է գնաճը կանխելու կարևորությունը:









