Թրամփը դիտարկում է դիզելի մատակարարումների արգելքի հնարավորությունը

Թրամփը դիտարկում է դիզելի մատակարարումների արգելքի հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է դիզելային վառելիքի մատակարարումների արգելքը և ամեն օր քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Նրա խոսքով՝ դրա հետևանքով բենզինի գինը կարող է բարձրանալ, սակայն դիզելի գինը փոքր-ինչ կնվազի:

Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ դիզելի գնի աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ոչ թե Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, սակայն, հայտարարել է, որ մատակարարումների խափանումներն ավելի մեծ աշխարհագրություն են ընդգրկում:

«Մենք որոշ չափով զրկվել ենք Մերձավոր Արևելքից դիզելի մատակարարումներից, չնայած վերականգնում ենք դրանք, նաև զրկվել ենք Չինաստանից դիզելի մատակարարումներից», - հայտարարել է պաշտոնյան:

Եվրոպայից մտահոգություններ են հնչել Վաշինգտոնի կողմից դիզելի արտահանման հնարավոր արգելքի առչնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում