2026 թվականի օգոստոսի 4-ին «Ռիբոկ» սպորտային համալիրի լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՔԿ-ից:
«Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»,- հայտնեցին ՔԿ-ից։










