Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարություն է տարածել, նշելով, որ երկրի զինված ուժերը թշնամու զորքերին հետ են մղել Իրանի հարավային ափերի ջրերից դեպի Արաբական ծով: Նա զգուշացրել է՝ շուտով իրանական ուժերը նրանց դուրս կմղեն նաև Արաբական ծովից:
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների դեմ, սակայն միևնույն ժամանակ չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունից:
«Ընտրությունը նախագահ Թրամփինն է», - հայտարարել է Արաղչին: Մինչ այս Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն մերժել էր Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկը, որը փոխանցվել էր Կատարի միջոցով: Նա նաև չէր բացառել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռմբակոծությունների վերսկսումը:










