Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Պուտինն ու Վուչիչն ընդգծել են ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անթույլատրելիությունը

Պուտինն ու Վուչիչն ընդգծել են ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անթույլատրելիությունը

Ռուսաստանի և Սերբիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որոնց համաձայն՝ «Միասնական Ռուսաստանը» ստացել է 349 մանդատ՝ ընդհանուր 450-ից: Հաղորդագրության համաձայն՝ Վուչիչը տեղեկացրել է, որ Սերբիան պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների։

«Նախագահներն ընդգծել են ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անթույլատրելիությունը»,- նշված է Կրեմլի կայքում։

2017 թվականից Սերբիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վուչիչը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հրաժարական է ներկայացնելու։ Նա գլխավորելու է «Միավորված Սերբիա» դաշինքի ընտրական ցուցակը և հոկտեմբերի 25-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավակնելու է վարչապետի պաշտոնին։

Պաշտոնյաներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, այդ թվում՝ էներգետիկայի, նավթագազային, տրանսպորտի և առողջապահության ոլորտներում, քննարկել միջազգային զարգացումները, ի թիվս՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Ես հավատում եմ, որ այսօրվա զրույցից հետո գազի համաձայնագիրը կերկարաձգվի, և մենք կապահովենք կայուն գազամատակարարում։ Սերբիայի քաղաքացիները պետք է իմանան, որ մենք նախկինի պես կունենանք գազի լավ, ցածր գին՝ 318 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց, շուկայական գնի փոխարեն, որն այժմ կազմում է 868 եվրո»,- հեռախոսազրույցից հետո սոցցանցերում գրել է Վուչիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում