Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը

Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը

Սեպտեմբերի 24-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր քարտուղար Դեբի Քոհների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները, այդ համատեքստում առկա մարտահրավերները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախության օրենսդրական երաշխիքները պետք է ուղեկցվեն դրանց գործնական ապահովմամբ։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պետք է ունենան իրենց մանդատն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքներ։

Պաշտպանը կարևորել է նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովումը և դրանց գործունեությանը ցանկացած անհարկի միջամտության բացառումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի գործունեության արդյունավետությունն ու կարևորությունը:

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու քննարկել վերջինիս զարգացման հետագա հեռանկարները։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում