Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման, էներգետիկ համակարգի ճկունության և դիմակայունության բարձրացման հարցեր․ հանդիպում ՏԿԵՆ-ում

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման, էներգետիկ համակարգի ճկունության և դիմակայունության բարձրացման հարցեր․ հանդիպում ՏԿԵՆ-ում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման, էներգետիկ համակարգի ճկունության և դիմակայունության բարձրացման, էներգիայի կուտակման համակարգերի ներդրման, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկ ոլորտում իրականացվող աշխատանքներին, վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորություններին և ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։

Քննարկվել են նաև ԱՄՀ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում