Կլիմայական հանձնառությունները պահանջում են համակարգված մոտեցում․ շրջակա միջավայրի նախարար

Կլիմայական հանձնառությունները պահանջում են համակարգված մոտեցում․ շրջակա միջավայրի նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին և տնտեսական վերափոխմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների համատեղ աշխատանքին, կլիմայի մասին օրենքին և պետական բյուջետավորման գործընթացում կլիմայական ծախսերի պարտադիր պիտակավորմանը։

«Այս գործիքները հնարավորություն են տալիս կլիմայական առաջնահերթությունները ներառելու պետական ֆինանսների կառավարման և ներդրումային ծրագրերի գնահատման գործընթացներում»,– նշել է նախարարը։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ կլիմայական հանձնառությունների իրականացումը պահանջում է համադրված աշխատանք՝ տնտեսական պլանավորումն ու ֆինանսական որոշումները կապելով արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում