Գործարկվել է կացության գործերի կառավարման նոր հարթակը. ինչպես գրանցվել

Գործարկվել է կացության գործերի կառավարման նոր հարթակը. ինչպես գրանցվել

Նոյեմբերի 1-ից գործարկվել է կացության գործերի կառավարման նոր՝ mcs-permits.am էլեկտրոնային հարթակը։

Նոր հարթակի գործարկմամբ պայմանավորված՝ workpermit.am հարթակով այլևս հնարավոր չէ ներկայացնել նոր դիմումներ։ Միևնույն ժամանակ, նախկին հարթակի միջոցով արդեն ներկայացված դիմումների ընթացքին հետևելու հնարավորությունը պահպանվում է։

ՄՔԾ-ից տեղեկացնում են նաև, որ եթե workpermit.am հարթակի միջոցով ստացված ժամանակավոր կացության քարտի կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետը հնարավոր էր երկարաձգել, ապա նոր՝ mcs-permits.am հարթակում մինչև գործող քարտի ժամկետի ավարտը հնարավոր է ներկայացնել միայն «Նոր դիմում»։

Ինչպես գրանցվել նոր հարթակում։

Նոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել mcs-permits.am հարթակ և գրանցվել երկու հնարավոր տարբերակով։

Խիստ նույնականացմամբ կարող են գրանցվել.

- ՀՀ քաղաքացիները,

- իրավաբանական անձանց տնօրենները,

- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Հարցաթերթիկ-դիմումի լրացմամբ կարող են անհատական դիմում ներկայացնել.

- աշխատանքային պայմանագիր ունեցող՝ ֆիզիկական անձ հանդիսացող ԵԱՏՄ քաղաքացիները,

- օտարերկրյա անհատ ձեռնարկատերերը,

- ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։

Գրանցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղմել համակարգի «Մուտք» կոճակը և մուտք գործել անձնական օգտահաշիվ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում