Դավիթ Խուդաթյանը և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Խուդաթյանը և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։ Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկել ենք երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։

Կարևորել եմ ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։

Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։ Հանդիպման ավարտին նրան հրավիրել եմ Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում