Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխավորման ոլորտում առկա խնդիրները, արդյունավետ գործունեության կառուցակարգերի կատարելագործման հարցերը, ինչպես նաև երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Ընդգծվել է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության ու արդյունավետ գործունեության երաշխիքները պետք է առկա լինեն ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ գործնականում, իսկ ՄԻՊ հաստատությունների անկախությանը սպառնացող ցանկացած օրենսդրություն և պրակտիկա պետք է բացառվի։

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև մասնագիտական կապերի ամրապնդումն ու լավագույն փորձի շարունակական փոխանակումը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում