Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր

Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր

Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր:

Այսպիսով քաղաքացիները, առանց ԱԱՊ օղակ այցելելու, կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ կանխարգելելով գրիպով հիվանդանալը և հնարավոր բարդությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Պատվաստումային շարժական կետերը գործելու են սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հասցեներում. Վերնիսաժում՝ նշված ժամանակահատվածի ողջ ընթացքում, իսկ Ազատության հրապարակի, Հանրապետության հրապարակի, Մերգելյան այգու (Կոմիտասի պողոտա 1), Գայի արձանի, Աջափնյակ թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի (Մարգարյան փողոց 23/6), Դավթաշեն թաղամասի «Երևան սիթի» սուպերմարկետի (Տիգրան Պետրոսյան փողոց 25/5), «Դալմա գարդեն մոլ» զվարճաառևտրային համալիրի և Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքներում՝ սահմանված ժամանակացույցով:

Պատվաստումային շարժական կետերում կարող եք պատվաստվել ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ:

Պատվաստվե՛ք հիմա, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում