ՀՀովհաննես Վարդանյան

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից 5 հոդվածով

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից 5 հոդվածով

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1»-ի գործով միանգամից 5 հոդվածով։

Մասնավորապես՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում