ՎՎարդան Հովսեփյան

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը Լոնդոնում

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը Լոնդոնում

Լոնդոնում՝ Noho Showrooms ցուցասրահում, բացվել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ներկա են եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ սրբազանը, որը նշել է, որ ժամանակին ներկա է եղել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, Աղթամար կղզու 1000-ամյա պատմություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և նյույորքյան ցուցադրությանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդոնում էլ ցուցահանդես բացվեց»,- ասել է սրբազանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում