ՎՎարդան Հովսեփյան

Նորագավիթում բախվել են գնացքը և ավտոմեքենան

Նորագավիթում բախվել են գնացքը և ավտոմեքենան

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00:50-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, որը տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիք չկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում