ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չմտավ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխության և կից օրենքների փաթեթը:
Նախագծով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:
Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել էր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:










