ԳԳոհար Սիմոնյան

Գոնե ձեր ստանձնած մարդկային պարտավորությունները կատարեք. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին

Գոնե ձեր ստանձնած մարդկային պարտավորությունները կատարեք. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆն այսօր Twitter-ում գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն անմեղ քաղաքացիներին են վնասում:  

«Տնտեսական ահաբեկչությունը մարդկանց մահվան պատճառ է դառնում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Զարիֆը նաև կարևորել է Եվրամիության դերակատարումն այս հարցում և ընդգծել, որ սպառնալիքներ հնչեցնելու կամ սին խոստումներ տալու փոխարեն ԵՄ-ն պիտի գոնե իր ստանձնած մարդկային պարտավորությունները կատարի:

«Դեղագործական ընկերությունները պետք է  Epidermolyosis bullosa հիվանդությամբ տառապող   իրանցի  երեխաներին անհրաժեշտ դեղորայքը  վաճառեն»,- գրել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Epidermolyosis bullosa  հիվանդությունը հազվադեպ գենետիկ հիվանդություն է,  որի դեպքում մաշկը ծածկվում է բշտերով ու խոցերով՝ օրգանիզմը վարակների դեմ անպաշտպան դարձնելով: Այս հիվանդությամբ տառապող երեխաների շրջանում մեծ է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով բարդացել է դրանով տառապող հիվանդների բուժումը, և իրանական կողմը հայտնում է, որ վերջերս մահացել են Epidermolyosis bullosa հիվանդությամբ տառապող մի քանի իրանցի երեխաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում