ԼԼիլիթ Սեդրակյան

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Սեդրակյանի ընտանիքին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Սեդրակյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին, որում ասվում է. «Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։

Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս և, իհարկե, որպես մարդ, որն ուներ բարձր արժեհամակարգ։

Մեր հանդիպումն այս տարվա գարնանը, երբ ես անվանի գիտնականին իր տանը հանձնեցի պետական բարձր պարգևը, վերածվեց անցյալի, ներկայի ու ապագայի մասին մի գեղեցիկ զրույցի, որի ընթացքում ես վերստին լսեցի իմ վաղեմի դասախոսի իմաստուն խոսքը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում