ԳԳոհար Սարգսյան

Երիտասարդների գաղափարները, նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար

Երիտասարդների գաղափարները, նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։

 

Օրվա խորհրդի համատեքստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՇՄ նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։
 

Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել Երիտասարդների ազգային հայտարարությունը, որը մշակվել է Երիտասարդների տեղական համաժողովի՝ LCOY Հայաստանի շրջանակում՝ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդների և դեռահասների մասնակցությամբ։

 

Հայտարարությունն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթությունները, առաջարկներն ու ակնկալիքները՝ ներկայացնելով նրանց միասնական դիրքորոշումը։
 

Ինձ համար կարևոր է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, իսկ նրանց ներգրավվածությունը բնապահպանական և կլիմայական օրակարգերի ձևավորման գործընթացներում՝ իրական և գործուն։

 
«Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- գրառման վերջում նշել է Համբարձում Մաթևոսյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում