Արմավիրում մեծ շուքով նշել են Մաճառի տոնը

Արմավիրում մեծ շուքով նշել են Մաճառի տոնը

Գինին միշտ էլ մեծ խորհուրդ ունի հայկական ավանդական սեղաններին: Դեռևս անհիշելի ժամանակներից հայ գյուղացին զբաղվել է խաղողագործությամբ և գինեգործությամբ:  Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բարձրորակ մաճառի գինն ու հարգը լավ գիտեն, դրա վառ ապացույցն արդեն ավանդույթ դարձած Մաճառի տոնն է: Այն արդեն 12 տարի շարունակ նշվում է հոկտեմբերի առաջին կեսին: 

Գյուղմթերքը շուկա հանողների շարքում առաջիններից հանդիսացող մրգաշատցիները տարին նախորդի համեմատ արգասաբեր են գնահատում: Ճիշտ է, եղանակային ոչ նպաստավոր պայմաններ այս տարի էլ արձանագրվեցին, բայց նրանց դա չկոտրեց: Իրենց գործն են անում՝ այդ մասին համեստորեն լռելով: Փոխարենը սիրում են ուտել-խմել, հատկապես, երբ խմելու առիթը կա, բժշկական տեսանկյունից էլ հակացուցված չէ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում