ԳԳոհար Սիմոնյան

Մինչ մենք միասին ենք, ապահով ենք. Յենս Ստոլտենբերգը՝ France 24-ի եթերում

Մինչ մենք միասին ենք, ապահով ենք. Յենս Ստոլտենբերգը՝ France 24-ի եթերում

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը France 24-ի եթերում պատասխանելով դաշինքի առջև ծառացած սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ լուրջ սպառնալիք է դիտարկել Ռուսաստանը:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ն որակել է՝ որպես պատմության մեջ ամենահաջողակ դաշինքը: Եվ չնայած ընդունել է այն փաստը, որ կառույցն ստեղծվել է 70 տարի առաջ՝ Խորհրդային Միությունից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար, նա հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ՆԱՏՕ-ն անընդհատ փոփոխվել և հարմարվել է նոր ժամանակներին, և 10 տարի անց, օրինակ, աշխարհը կտեսնի բոլորովին այլ ՆԱՏՕ: 

«Մենք չենք նշում մեկ հատուկ սպառնալիք, բայց տեսնում ենք շատ ավելի բարդ և շատ ավելի անկանխատեսելի անվտանգության իրավիճակ: Ռուսաստանը դարձել է ավելի համառ, ակտիվորեն ներդրումներ է կատարում միջուկային զենքի ստեղծման մեջ՝ խախտելով Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պայմանագիրը՝ INF-ը, որն արգելում է Եվրոպայում միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայումը:

Ահաբեկչության աճն Իրաքում, Սիրիայում, Իսրայելում մեզ ներկայանում է նոր տեսքով: Բացի այդ, կա կիբերտարածություն, ինչպես նաև՝ ուժի գլոբալ հավասարակշռության փոփոխություն, եթե հաշվի առնենք Չինաստանի հզորացումը: Մենք պետք է միասին պատասխանենք այս բոլորին: Եվ մինչ մենք միասին ենք, ապահո՛վ ենք»,- ասել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում