ԼԼիլիթ Ասատրյան

ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք է ստեղծում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման համար։

Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ շարունակական աջակցությունն ու պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով։ Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն այս տարվա հոկտեմբերին Հռոմում կայանալիք խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, ինչպես նաև ձևավորված գերազանց համագործակցության շարունակությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում