ՎՎարդուհի Հարությունյան

Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է մոլեգնում

Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է մոլեգնում

Նիդերլանդներում՝ Գերմանիայի հետ սահմանին, անտառային հրդեհ է մոլեգնում։ Այն բռնկվել է օգոստոսի 3-ին, և քամու ուղղության անընդհատ փոփոխման պատճառով կրակը դեռ չի հաջողվում այն հսկողության տակ վերցնել:

Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է արդեն մոտ 100 հեկտար տարածք: Դրա դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ և փրկարարներ։

Մոտակայքում գտնվող ճամբարը տարհանվել է, իսկ տարածքում երկաթուղային հաղորդակցությունը՝ դադարեցվել:  

Financial Times-ի գնահատմամբ՝ անտառային հրդեհներն ու ծայրահեղ շոգը ԵՄ հինգ առավել տուժած երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում, այս տարի արդեն հասցրել են առնվազն 3,1 մլրդ եվրոյի վնաս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում