Ս-լ «Մեր գյուղը»

Ս-լ «Մեր գյուղը»

Այս հեռուստասերիալը պատմություն է հայկական գյուղի և նրա մարդկանց մասին: Ըստ էության, սա առաջին փորձն էր սերիալային պատումի միջոցով ներկայացնել մերօրյա գյուղի լույսն ու ստվերը, անկեղծ ու շիտակ հայացքով զննել հայ գյուղացուն, նրա հոգսերն ու երազանքները:

16 մասից բաղկացած ֆիլմաշարի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Գլխավոր դերերում խաղում են Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Անահիտ Ղուկասյանը, Գուրգեն Սարգսյանը, Սամվել Օհանյանը, Արևիկ Գևորգյանը, Վասիլ Նազլուխանյանը, Վիլեն Սարգսյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը և Սարգիս Հովսեփյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը, հնչյունային ռեժիսորը՝ Անդրեյ Մանուկյանը, բեմադրող նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, իսկ դիմահարդարը՝ Լարիսա Սահակյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է:
Ֆիլմաշարը պատրաստել է «Ավտոգրաֆ Ֆիլմս» ընկերությունը:

Երկուշաբթիից հինգշաբթի, ժամը 13:55-ին
Ուրբաթ, ժամը 13:20-ին

Կրկն.՝ կեսգիշերն անց

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում