ԷԷմմա Վարդանյան

Կալիֆոռնիայի ռազմաօդային բազայում F-35B կործանիչ է վթարի ենթարկվել

Կալիֆոռնիայի ռազմաօդային բազայում F-35B կործանիչ է վթարի ենթարկվել

ԱՄՆ ծովային հետևակի F-35B կործանիչ է վթարի ենթարկվել Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) Միրամար ռազմաօդային բազայում։ Այս մասին հաղորդել է The California Post-ը՝ հղում անելով ռազմական ներկայացուցչին։

Հրապարակման համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ռազմաօդային բազայի թռիչքուղում։ Ինքնաթիռը մաս էր կազմում 11-րդ ծովային հետևակի ավիացիոն խմբի 3-րդ ծովային ավիացիոն թևի։

Ինքնաթիռում գտնված օդաչուի վիճակի մասին դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Դեպքի վայրից հրապարակված կադրերում երևում են ինքնաթիռի այրված բեկորները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում