ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Սենատը առաջ է մղել Ռուսաստանի դեմ «Գրեմի պատժամիջոցները»

ԱՄՆ Սենատը առաջ է մղել Ռուսաստանի դեմ «Գրեմի պատժամիջոցները»

ԱՄՆ-ի Սենատը հուլիսի 28-ի երեկոյան ընթացակարգային քվեարկությամբ հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի հետագա քննարկմանը: Կողմ է քվեարկել Կոնգրեսի վերին պալատի 86 անդամ, դեմ՝ միայն 12-ը, հաղորդում Է Associated Press գործակալությունը: Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները նախապես պայմանավորվել էին աջակցել փաստաթղթին։

Քվեարկությունը տեղի է ունեցել վերջերս մահացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությունից մի քանի ժամ անց, որը օրինագծի հեղինակներից մեկն էր: Պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկության ժամանակ Սենատում է եղել նաև Ուկրաինայի նախագահը։

Օրինագիծը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին 500% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա։

Ավելին, Սպիտակ տանը տրվում է լիազորություն 100% սակագին սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք գնում են ռուսական նավթ, ուրան և բնական գազ կամ օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։ Ակնկալվում է, որ Ամերիկայի նախագահը այս լիազորությունները կստանա հինգ տարի ժամկետով։

Ինչպես նշում է Bloomberg-ը, օրենքը կարող է բարդացնել Վաշինգտոնի առևտրային հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ, որոնք համարվում են ռուսական էներգակիրների խոշոր գնորդները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում