ՆԳՆ ոստիկանության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա  բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ՝ այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային և  հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակ, նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը՝ լիցքավորված  և տարբեր տեսակի այլ զինամթերք։

Եղվարդ քաղաքի 51-ամյա  բնակիչն ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում